Լրահոս
Օրվա լրահոսը

Ի խորոց սրտի պաշտոն չի ուզում, բայց հոգով-սրտով կպաշտպանի Սերժ Սարգսյանին

Հունվար 15,2013 11:07

«Ճիշտն ասած, հիմա ես այդ մասին ասելու բան չունեմ և չեմ էլ ուզում աշխատել պետական կառույցներում: Դա ի խորոց սրտի եմ ասում: Ոչ սա ճարպկություն եմ անում, ասում,  Հանրապետականին պաշտպանում եմ, որ ինձ գործ տան, այլ  հավատա` ի խորոց սրտի չեմ ուզում պետական աշխատանք»,-168.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` ի պատասխան հարցին, արդյո՞ք ճիշտ են խոսակցություններն այն մասին, որ նախագահական ընտրություններից հետո իրեն ինչ-որ պաշտոն են տալու:

Միաժամանակ ավելացրել է. «Եթե որևիցե մեկը կանչի, ասի, որ էսպիսի խնդիր կա, դու կարող ես լուծել այս հարցը, և եթե դա ժողովրդի, երկրի  համար է, ապա միանշանակ կանեմ, բայց  ես` անձնապես ինձ համար չեմ էլ ձգտում աշխատել պետական կառույցում»:

Իսկ հարցին` արդյո՞ք նեղացել է ՀՀԿ-ից, որ իր փոխարեն որպես Գյումրիի քաղաքապետ ընտրեցին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, Վ. Ղուկասյանն պատասխանել է. «Ճիշտն ասած, չգիտեմ, թե իշխանությունները գերադասել են Բալասանյանին, բայց ես իմ հոժար դիմումով եմ դուրս եկել, որ մի քիչ հանգստանամ…Ես ընդհանրապես չեմ նեղանում: Սխալ բան է նեղանալ, փախնել, թռնել: Կարող է որոշակի ժամանակ հասկանան, բայց որ նույն միտքը, նույն գաղափարախոսությունը պետք է պահեն-պահպանեն` փաստ է: Զզվում եմ կուսակցությունից կուսակցություն թռնողներից»:

Վ. Ղուկասյանը, ըստ էության, չի հերքել նաև, որ իրեն չեն հրավիրել ՀՀԿ վերջին համագումարին, որի ժամանակ Սերժ Սարգսյանն առաջադրվեց նախագահի թեկնածու: Բայց միաժամանակ ասել է, որ «հոգով-սրտով այնտեղ է եղել» ու առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031