Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի դատարանը մերժել է սեռական բնույթի սկանդալի դատավարությունը դադարեցնելու Բերլուսկոնիի պահանջը

Հունվար 15,2013 10:44

Միլանի դատարանը մերժել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կողմից իր մասնակցությամբ սեռական սկանդալի վերաբերյալ դատավարությունը դադարեցնելու մասին ներկայացված պահանջը:

Բերլուսկոնիի դատապաշտպանների համաձայն, դատավարությունը կարող է վնաս հասցնել գալիք ամսվա ընթացքում կայանալիք ընտրություններին որպես աջ կենտրոնամետ դաշինքի առաջնորդի նրա զբաղեցրած դիրքին:

Դատախազները սակայն մեղադրել են Բերլուսկոնիի դատապաշտպաններին ընտրություններից առաջ դատավճռից խուսափելու նպատակով գործի վարույթը կասեցնելուն ուղղված փորձ կատարելու մեջ:

Բերլուսկոնին մեղադրվում է մառոկկացի Կարիմա էլ-Մարուգին,  որն առավել հայտնի է «Ռուբի» մականունով և Իտալիայի նախկին վարչապետի դեմ դատական գործի գլխավոր դերակատարն է, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու դիմաց վարձատրելու մեջ այն ժամանակ, երբ էլ-Մարուգը դեռևս 17 տարեկան էր: Մարմնավաճառությունն Իտալիայում օրենքով արգելված չէ, սակայն արգելված է օգտվել 18 տարեկանը չլրացած կանանց ծառայություններից:

Նախկին վարչապետին մեղադրում են նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեջ այն ժամանակ, երբ վերջինս ճնշում էր գործադրել ոստիկանության ծառայողների վրա՝ մանր գողություն կատարելու համար ձերբակալված էլ-Մարուգին ազատ արձակելու նպատակով:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031