Շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնությունում երրորդ տուրից հետո միանձնյա առաջատար ի հայտ եկավ՝ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ պարտության մատնելով Ռոբերտ Աղասարյանին: Նախորդ տուրում Տիգրանի հետ 1-2- րդ տեղերը բաժանող գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սեւերով ոչ-ոքի արեց վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանի հետ: Երեք տուրից հետո առաջատարների եռյակը կազմել են.
1. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 3,0
2. Ավետիք Գրիգորյան՝ 2,5
3. Զավեն Անդրիասյան՝ 2,0:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ