Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղքը նրանց ուսերին է, որոնք տարիներ շարունակ հետեւողականորեն արժեզրկեցիև ՀՀ նախագահի աթոռն

Հունվար 15,2013 10:33

Մեր հիշողության մեջ էլի են եղել զավեշտալի ընտրություններ, երբ թեկնածուներից ոմանք ավելի շատ կրկեսի ծաղրածուների դերին էին սազական, քան ՀՀ նախագահի աթոռին, բայց այսպիսի իրավիճակ, որ ամաչես ու զզվես երկրիդ ամենակարեւոր պետական միջոցառումից ու նրա մասնակիցներից, թերեւս, երբեք չի եղել։ Եվ դրա մեղավորը միայն այն անձինք չեն, ովքեր որոշել են ծիծաղելի դառնալու գնով հայտնի դառնալ, էկրաններին երեւալ, սրան-նրան «կերցնել», էքստրավագանտ հայտարարություններ անել ու ինչ-ինչ անձնական հարցեր լուծել։ Դրա մեղքն այն անձանց ու ինստիտուտների ուսերին է, որոնք տարիներ շարունակ հետեւողականորեն արժեզրկեցիև ՀՀ նախագահի աթոռն ու ընտրական համակարգը։ Այդ նշաձողն այնքան իջեցրին, որ տեղից ելնող խեղկատակ ու ավանտյուրիստ իրեն ՀՀ նախագահ պատկերացնի եւ կասկածելի ճանապարհով 8 միլիոն դրամ հայթայթելով՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի։ Եվ հետաքրքիրն այն է, որ բանը միայն նախագահական ընտրություններին հայտ ներկայացնելը չէ, նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ ոչ պակաս հաջողությամբ կզբաղեցնի ազգի ու պետության ղեկավարի աթոռը, քան արել են նախորդները։ Որ այդ աթոռը բացառապես հաճույքներ ու արտոնություններ, փող ու իշխանություն, հեղինակություն ու վայելք բերող կարգավիճակ է նշանակում։ Որ ոչ մի բարդ բան չկա Հայաստան երկրի նախագահ լինելու մեջ՝ քիչ թե շատ տառաճանաչ ու ֆիզիկապես առողջ մեկը կարող է այն զբաղեցնել։ Ինչպե՞ս կատարվեց այս արժեզրկումը։ Ո՞ւմ ջանքերով։ Ի՞նչ պրոցեսների արդյունքում։ Սա բարդ ու խորը վերլուծությունների նյութ է, որ յուրաքանչյուր իրեն հարգող հասարակություն պարտավոր է անել։ Միայն այս վիճակի պատճառները հասկանալուց հետո է հնարավոր ինչ-որ բան շտկել ու առաջ գնալ։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031