Հունվարի 21-25-ը ԵԽԽՎ նստաշրջանում հրավիրյալ զեկուցողների թվում է լինելու նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է հարց բարձրացնել ջավախահայ կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի վերաբերյալ. «Իմ հարցերն ուղղված են լինելու Վրաստանում համաներմանը, եւ ըստ այդմ, դրա համարժեք կիրառմանը»։ Հիշեցնենք,որ համաներումը չկիրառվեց Վահագն Չախալյանի նկատմամբ։
Բայց ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հայկական պատվիրակության խնդիրը լինելու է ԼՂ հիմնախնդրի էության ներկայացնելը։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ հայաստանյան ներքաղաքական կյանքին, մասնավորապես այն լուրերին, թե ԲՀԿ-ի շարքերը գնալով նոսրանում են:
«Բացարձակապես անհիմն խոսակցություններ են, ես հասկանում եմ, որ իմ նախկին գործընկերները այս տոնական օրերին նյութի սղության պատճառով փորձել են էքսպերիմենտներ անել»,-ասաց նա։ Մանրամասները կարդացեք այստեղ: