Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաշնակցականները հանգիստ չեն թողնի Սամվել Բալասանյանին

Հունվար 14,2013 23:24

Սամվել Բալասանյանի` քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո, ՀՅԴ Շիրակի մարզային  կառույցը, որը ևս պայքարում էր քաղաքապետի պաշտոնի համար, ու արդյունքում  Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետի տեղակալ,   դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը պարտվեց  պարոն Բալասանյանին, հայտարարեց, որ  տարբեր տեսակի  հանձնաժողովներ են ստեղծելու գյումրեցիների բողոքները արձանագրելու ու ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայնելու համար: Դաշնակցականներից կազմված հանձնաժողովը վերահսկելու էր Սամվել Բալասանյանի  գործունեությունը:

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ղեկավար  Գևորգ Ալեքյանից հետաքրքրվեց` մի՞թե մտափոխվել են ու այլևս չեն ուզում հետևել Սամվել Բալասանյանին: «Ոչ, քաղաքական այդ հանձնախումբը կազմված է, այն գլխավորելու է Հովսեփ Սիմոնյանը, պարզապես այս ընթացքում մեր կուսակցությունը զբաղված է նախագահական ընտրություններով,  ժողովներ ենք անցկացնում, որոշումներ կայացնում, վերջը երկրի նախագահ ենք ընտրելու, սա շատ ավելի կարևոր գործընթաց է:Իսկ ՀՅԴ –ն, որպես քաղաքական ուժ,  պարտավոր է վերահսկել  Սամվել Բալասանյանին:Այդպես պետք է վարվի ցանկացած քաղաքական ուժ, և ոչ միայն  Գյումրիում, այլեւ տարբեր քաղաքներում: Պետք է այնպես անենք, որ ժողովրդի շահերը հասանելի լինեն համայնքի ղեկավարին, և ոչ թե մենք պետք է պարտավորեցնենք նրան գործելու ի շահ ժողովրդի, այլ օրենքը: Եթե նա երդվել է որպես քաղաքապետ, արդեն իսկ պիտի պահպանի օրենքը: Իսկ  մեր հանձնաժողովի նպատակը  ոչ թե գնալն ու ավագանու նիստերը լսելն է, այլ ժողովրդի հետ հանդիպելը, նրանց սոցիալական խնդիրները լսելը  ու քաղաքապետին ներկայացնելն է,  եթե իհարկե  այդ հարցերը լուծումը  մտնում են քաղաքապետի լիազորությունների  շրջանակում:Այնպես որ մենք մեր մտադրությունից չենք հրաժարվել, պարզապես այս պահին զբաղված ենք մեր երկրի համար առավել կարևոր քաղաքական գործընթացով»,- պարզաբանեց Գևորգ Ալեքյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031