Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ես քեզ չեմ հարգում, որովհետեւ դու մարդասպանների հետեւում ես կանգնած» (Տեսանյութ)

Հունվար 14,2013 22:07

Այն, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել էր Մատաղիսի զորամասում սպանված զինծառայողների ծնողներին եւ նրանց հետ զրուցել, մամուլում բուռն քննարկումների տեղիք էր տվել:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այդ զորամասում սպանված զինծառայողներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհարը, պատմեց այդ հանդիպման մանրամասները, թե մասնավորապես ինչ զրույց են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. «Նա խորհրդարանական ընտրությունների ժամանակ եկել էր մեր գյուղ: Ես չեմ տեսել այսքան ժամանակ, որ խորհրդարանական ընտրություններին որեւիցե մի հատ թեկնածու գա Թալինի շրջան՝ Ակունք գյուղ:  Եկել էր, մեր տան մոտ է գյուղապետարանը, ասեցի՝ ես քեզ չեմ հարգում, որովհետեւ դու մարդասպանների  հետեւում ես կանգնած: Ասեց Զարուհի Փոստանջյանի հե՞տ ես, նրանք դիմեցին մեզ: Ասեցի՝ դու էլ երեխա ունիս: Հարցրեց` դու բա հաստատ համոզվա՞ծ ես, որ իրենք են (նկատի ունի գործով դատապարտված 3 տղաներին, որոնց արդարացրել են,- Հ. Ջ.): Ասի՝ հաստատ համոզված եմ: Ասեց բա՝ կարո՞ղ է Իվան Գրիգորյանն է, ասեցի՝ Իվան Գրիգորյանին ես դատախազության շենքում ամեն ինչ ասել եմ, ասել եմ՝ դու թուրք ես: Ինքը պատասխանել ա՝ տիկին, որ պարզաբանվի, որ ես այս գործի մեջ վկա եմ, ես իմ երեխին կբերեմ կմորթեմ, եթե ես այս գործին ներկա եմ եղել: Ասի՝ թուրքի արունը պետք չի իմ հողի վրա: Դատավարության ժամանակ Լենինականում գալիս փսփսում էին հետեւիցս, թե վախենո՞ւմ ես Իվանից: Ելա բարձրաձայնեցի, դատախազներին էլ ասի՝ պահանջում եմ Իվան Գրիգորյանին: Ելավ իրենց պաշտպանը, ասեց՝ կախվում են անհիմն պատճառներից, կարիք չկա, որ Իվանը գա»:

Իվան Գրիգորյանը Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել:

Ինչ վերաբերում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռին, որով արդարացվեցին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը՝ տիկին Գոհարի խոսքերով՝ «Մովսիսյան չեղած՝ քո արած  դատը քո սրտով եղա՞վ, քո դուրն եկա՞վ: Ինձ ասեց, թե ես դատում եմ, որտեղ ուզում եք՝ գնացեք բողոքեք: Ես ցանկանում եմ, որ դու մնաս դատավոր, էդ 3-ը սպանեն քու բալին, ու դու դատ անես, արդարացնես նրանց: Ես էդ եմ ցանկանում: Դե գնա: Առաջին օրվանից ես մտել եմ Շիրակի դատարան, ընդհանուր իրավասության է կոչվում, ինչ գրող է կոչվում ու առաջին օրվանից էլ ասել եմ՝ դատավորին չեմ հավանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031