Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ջհանգիրյանը դատարանի դահլիճից փախավ»

Հունվար 14,2013 21:22

Մատաղիս զորամասում սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի մոր՝ Գրետա Մնացականյանի համոզմամբ՝ Մատաղիսի գործի հենց առաջին հանցագործը ինքը՝ Գագիկ Ջհանգիրյանն է համարվում. «Ո՞նց կարող է ինքը կապ չունենա: Դու գլխավոր զինդատախազ ես, զինվորների գործերով զբաղվողն ես, անմեղներին ո՞նց կարելի է ցմահ տալ, երբ բոլոր փաստերով, ապացույցներով երեւաց, որ այդ երեխաներն արդար են»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց տիկին Մնացականյանը:

Մինչդեռ այսօր հրավիրած ասուլիսում նույն զորամասում Հովսեփի հետ սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի ծնողները ճիշտ հակառակն էին պնդում՝ ասելով, որ Գագիկ Ջհանգիրյանը ամենաճիշտ քայլն է կատարել՝ որպես զինդատախազ եւ որ 3 տղաները, որոնք դատապարտվել էին զինծառայողների սպանության համար, հետո արդարացվել, իրականում մարդասպան են:

Գրետա Մնացականյանը նաեւ պատմեց. «Երբ դեկտեմբերի 22-ին  վճռաբեկ դատարանում ես նկարով ապացուցեցի, դատավորները նայեցին, վճիռը երկար ժամանակ չէին կայացնում, որովհետեւ երեւում էր, որ իսկականից այդ 3 երիտասարդները մեղավոր չեն, անմեղ են, Գագիկ Ջհանգիրյանը դատարանի դահլիճից փախավ: Եթե ինքը անմեղ էր, ինչի՞ էր փախնում, ծնողներով չէինք կարողանում իրեն հասնել ոնց որ ասած: Ինքը փախավ: Եթե արդար էր, եթե մեղավոր չէր, եթե կարող էր նայել մեր աչքերին, ուրեմն թող մնար մինչեւ դատի վերջը: Ինքը լավ էլ մեղավոր էր: Առաջին հանցագործը ինքն է, որ բոլորի գործերը պարտակում է»:

Ռոմանի մոր՝ Գոհարի պատմելով՝ նման բան չի եղել. «Գագիկ Ջհանգիրյանը տենց բան չի արել: Գագիկ Ջհանգիրյանը դատերին երբեք չի մասնակցել ո՛չ Ստեփականակերտում, ոչ  Երեւանում: Երեւանում մի երկու անգամ է մասնակցել»:

Ավելին՝ Ռոմանի հարազատները մեղադրում էին իրենց բախտակից ծնողին՝ Գրետա Մնացականյանին, մարդասպանների հետ գործարքի մեջ մտնելու մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031