Լրահոս
Օրվա լրահոսը

Թ. Մանասերյանը՝ քաղաքական որոշ ուժերի պասիվության մասին. «Նրանք այն ջրաղացին են ջուր լցնում, որը ի վնաս մեզ է աշխատում»

Հունվար 14,2013 20:42

The Heritage Foundation-ը եւ Wall Street Journal պարբերականը հրապարակել են «Տնտեսության ազատության ինդեքս 2013» հերթական համատեղ զեկույցը , որում Հայաստանը (անցած տարվա համեմատ աննշան բարելավումով` 0.6 կետ), դիտարկված 177 երկրների շարքում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը:

Aravot.am-ը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյո՞ք զեկույցում ներկայացված է ՀՀ-ում տիրող օբյեկտիվ իրականությունը:  Նա նկատեց. «Որոշ կետերով առաջընթաց կա, կա նաև հետընթաց: Եվ առաջընթացը, և հետընթացը աննշան են, ինչը կարելի է վերագրել նույն կարգավիճակի պահպանմանը: Կայունություն արձանագրելու, ցնցումներից զերծ մնալու առումով չափավոր ազատ կարգավիճակը կարծում եմ համեմատության մեջ դիտարկելով վատ չէ: Չի կարելի չնկատել որոշ առաջխաղացումներ, որոշ տեղաշարժեր, բայց դրա հետ մեկտեղ կան լուրջ մտահոգություններ: Բիզնեսի և քաղաքականության սերտաճումը մեզ համար լրջագույն խնդիր է, ինչը կարիք ունի հաղթահարման: Կարևոր խոչընդոտը, որ թույլ չի տալիս փոքր բիզնեսի առաջընթացի ապահովմանը, քաղաքականության և բիզնեսի սերտաճումն է: Թեև պետության կողմից նկատելի են և ֆինանսավորման, և աջակցության առումով ջաքեր, բայց դրանք գոհացնող չեն կարող լինել, քանի որ ունենք իրականությունը, որը լի է խոչընդոտներով»:

Մեր այն հարցին՝ ինչո՞վ է Վրաստանը ՀՀ-ից առավել, որ նրանք մեզանից ավելի բարենպաստ հորիզոնականում են, պարոն Մանասերյանն այսպես պատասխանեց. «Մենք գործ ունենք լիովին տարբեր իրավիճակի հետ, բայց ցանկալի է, որ մեզ մոտ նույնպես լինեն արմատական փոփոխություններ: Կարծում եմ ՀՀ-ում չի գտնվի որևէ մեկը, ի բացառություն սերտաճած գործիչների, որը չուզենա, որ գոնե այդ մակարդակը մենք ապահովենք: Սակայն դրա գինը, որը վճարում է Վրաստանը,  մեզ՝ հայերիս համար այդքան էլ արժանապատիվ գին չէ: Այդտեղ կա ոչ միայն արևմուտքի ազդեցությունը, այլ ուղղակի կախվածությունը, թելադրանքը և ֆինանսավորումը: Այս պարագայում կարելի է խոսել ոչ միայն բիզնեսի ազատության, այլև քաղաքական անկախության մասին: ՀՀ-ն բավականին լուրջ պոտենցiալ ունի ոչ միայն բիզնես միջավայրը բարելավելու, այլև արտադրանքի մրցունակության մակարդակը բարձրացնելու առումով: Այդ դեպքում անգամ հնարավոր է աշխատատեղերի ավելցուկ ունենալ, եթե ճիշտ կազմակերպենք ամեն ինչ: Դրա համար իր հերթին անհրաժեշտ է հակակշիռների մեխանիզմ ձևավորել: Այս պարագայում տեղին կլինի խոսել հասարակության և փոքր բիզնեսի ներկայացուցիչների պահանջկոտության մասին: Ուստի ցանկալի էր, որ նախընտրական շրջանում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը մի քիչ ավելի ակտիվ մասնակցություն ունենային, և այն քաղաքական  ուժերն ու գործիչները, որոնք բարձրագոչ ճառեր են ասում, կոշտ գնահատականներ հնչեցնում, միաժամանակ  պարտավոր են իրենց վրա պարտականություն ստանձնել, մտնել քաղաքական դաշտ, մրցակցություն սահմանել, ոչ թե կողքից խոսել: Քաղաքական կուսակցությունները պարտավոր են դա անել, երբ այս կամ այն ուժը հրաժարվում է, ինձ համար պատճառաբանությունները հասնակալի չեն: Այդպիսով նրանք այն ջրաղացին են ջուր լցնում, որը ի վնաս մեզ է աշխատում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031