Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմավառություն` ի հիշատակ բռնաբարված հնդկուհու

Հունվար 14,2013 20:04

Այսօր Հնդկաստանի դեսպանատան առջեւ կազմակերպեց մոմավառություն ի հիշատակ Հնդկաստանում բռնության զոհ դարձած մի 23-ամյա առջկա, որը բռնաբարվելուց հետո մահացել էր: «Կանանց ռեսուրեային կենտրոն» հ/կ-ի կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները մոմավառությամբ իրենց զորակցությունն էին հայտնում տուժածի ընտանիքին եւ հնդիկ ժողովրդին:Ըստ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչ Էլվիրա ՄԵլիքսեթյանի` Հնդկաստանում բռանաբարության նման դեպքեր հաճախակի են լինում եւ նման ակցիաները միտված են վեր հանելու նման խնդիրները:

Aravot.am-ի հետ զրույցում Էլվիրա Մելիքսեթյանը, անդրադառնալով Հայաստանում կանանց հանդեպ կիրառված սեռական բռնությանը վերաբերվող վիճակագրությանը, նշեց.«Սեռական բռնությունը այնպիսի մի երևույթ է, որի մասին շատ հաճախ չի բարձրաձայնվում: Անձամբ ես այս ոլորտում որոշակի փոփոխություններ նկատում եմ: Մենք ավելի իրավագիտակից ենք դառել, սկսել ենք ճանաչել մեր իրավունքները: Վերջին տարվա ընթացքում կանանց հանդեպ իարկանացված բռնությունների դեպքեր ավելի շատ գրանցվում են մարզերում: Հարց է բարձրանում, թե արդյոք բռնության դեպքե՞րն են շատանում, թե մարդիկ են սկսել բարձրաձայնել իրենց խնդիրների մասին: Սա միանշանակ ձեռքբերում է, սակայն անելիքներ դեռ շատ կան»:

Մոմավառության մասնակիցների հետ հանդիպման դուրս եկած դեսպանը իր շնորհակալությունը հայտնեց ակցիայի մասնակիցներին եւ նշեց, որ հնդկական իշխանությունները զբաղվում են մեղավորներին գտնելու եւ պատժելու գործով, եւ 30 օրվա ընթացքում հասարակությանը հայտնի կդառնան քրեական գործի մանրամասները:

Հիշեցնենք, որ 23-ամյա հնդիկ ուսանողուհի Ջոտի Սինգհն ավտոբուսում դաժան բռնաբարության ենթարկվելուց և ավտոբուսից դուրս նետվելուց հետո երեք վիրահատության է ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: 23-ամյա ուսանողուհին ստացած վնասվածքներից մահացել է դեկտեմբերի 29-ին: Հանցագործությունը մեծ արձագանք է ստացել Հնդկաստանի շատ քաղաքներում, որտեղ զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարները պահանջել են մահապատժի ենթարկել հանցագործներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել երկրում կանանց իրավունքները պաշտպանելու համար:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031