Նորաստեղծ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսից հետո Aravot.am-ի հարցին, թե Հայաստանի առաջնությանը մասնակցելու նպատակ ունենալով, իրենք հետաքրքրվո՞ւմ են այստեղ իրենց նյութատեխնիկական բազան հիմնելու մասին, որը պարտադիր պահանջ է, ակումբի նախագահ Արթուր Ոսկանյանը պատասխանեց. «Ծրագրեր կան, իհարկե: Բայց առայժմ չեմ ուզում դրանց մասին խոսել, որովհետեւ շատ բան կարող է փոխվել: Դրանց մասին մոտ ժամանակներս ավելի կոնկրետ կխոսի մեր տնօրենը: Բայց նայում ենք. տարածքներ, պատրաստի կառույցներ, ստադիոններ որոնք կարելի է վերանորոգել կամ վարձակալել: Դրանք կարող են լինել թե Երեւանում, թե Երեւանից դուրս: Ամեն բան կախված կլինի մեր ապագա հովանավորից, որը դեռ պիտի հայտնվի: Տեսնենք, թե նա ինչ կասի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ