Արդեն երկու օր է, ինչ տեղումները դադարել են, սակայն Հրազդան քաղաքում շարունակվում է ճյան մաքրման աշխատանքները: Հունվարի 12-ին, ժամը 13:00- սահմաններում մաքրվել է Քաղսի գյուղի ավտոճանապարհը, որտեղ արդեն կարող են անցնել կողք-կողքի երկու մեքենա, ինչը մինչ այդ հնարավոր չեր, քանի որ ճանապարհ մաքրվել էր ոչ ամբողջությամբ: Գյուղացիները մեզ հետ զրույցում ասում էին, որ գյուղապետի որդին է քշում տրակտորը, «ի՞նչ դժվար է թող մաքրի էլի»:
Իսկ ինչ վերաբերվում է մայթերին. Հրազդան քաղաքում մենք ականատես եղանք, որ մաքրվում է , սակայն մասամբ, այսինքն չմաքրվեց Կենտրոն թաղամասի որոշ հատվածներ, օրինակ` Հրազդանի ՔԿԱԳ-ից հետո բնակիչները պետք է քայլեն ինչպես իրենք են ասում` «ոտքի հետքով»:
Էմին Մաթեւոսյան` (mynews.am)