Աշխարհի ամենաերկար փողոցը գտնվում է, ավելի ճիշտ` սկսվում է Կանադայի ամենամեծ քաղաքից`Տորոնտոյից և ձգվում շուրջ 1896 կիլոմետր: Փողոցն ունի «Yonge Street» անվանումը և հատում է կանադական մի քանի քաղաքներ: Գրում է cacenglish.com-ը:
Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի շատ ԱՄՆ-ի քաղաքացի, քան որևէ այլ պատերազմում՝ 620 000 հոգի: Ռազմական գործուղությունները սկսեցին 1861թ-ի ապրիլի 12-ին և վերջացան 1865 թ-ի ապրիլի 9-ին: Պատերազմի ընթացքում տեղի ունեցան 2 հազար ճակատամարտեր:

Ամենաառաջին որոնողական համակարգը ստեղծվել է 1990թ.-ին: Archie անվանումով որոնողական համակարգն իր անվանումը ստացել է `«archive» (արխիվ) բառից:
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում անցկացվել է մասնակիցների թվով ռեկորդային ձնեմարտ: Այդ առիթով քաղաք է բերվել շուրջ 74 տոննա ձյուն։ Ձնեմարտին մասնակցել է 5834 մարդ, որի շնորհիվ էլ այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Անդրանիկ Ջալալյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: