«Երկաթե Մայքը»` նույն ինքը` բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, հետաքրքիր դեր կխաղա «Օրենք եւ կարգապահություն: Հատուկ կորպուս» հեռուստասերիալում: Նա կլինի մարդասպան, ով անազատության մեջ է գտնվում եւ սպասում է իր մահապատժի վճռին:
Սերիայի սյուժետի համաձայն` գլխավոր հերոսուհին` Օլիվիա Բռենսոնը, հետապնդում է Ռեգի Ռոդեսին, ով հոգեկան խանգարումների հետեւանքով «մսակեր» է դարձել: Ռոդեսի դերակատարն էլ հենց Թայսոնն է: Պետք է նշել, որ բռնցքամարտիկը վերջին ժամանակներում ավելի ուշադրություն է դարձնում կինոմատոգրաֆիային: Նա աչքի ընկավ « Мальчишник в Вегасе 2» ֆիլմում:
Հանգիստ թողնելով Մայք Թայսոնին, ասեմ, որ սպասվում է «Քայլ առաջ» ֆիլմի հինգերորդ մասը: Summit Entertainment-ը որոշել է` այս անգամ իրար գլուխ պետք է հավաքվեն ֆիլմի նախորդ մասերի գլխավոր հերոսները: Դրանց թվում կլինի նաեւ Չենինգ Տատումը: Ընկերությունն այդ քայլին է դիմել, որպեսզի ստեղծի պարային շքեղ համարներ: