Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հինգ հոգանոց պատվիրակությունը` նորվեգացի Կարին Վոլդսեթի ղեկավարությամբ, հունվարի 16-17-ը կլինի Երեւանում` դիտարկելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական փուլը:
Պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, նախագահի հիմնական թեկնածուների եւ պառլամենտական խմբակցությունների ղեկավարների հետ: Կհանդիպեն նաեւ գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ:
ԵԽԽՎ ամբողջական` 22 հոգանոց պատվիրակությունը կվերադառնա Հայաստան` դիտարկելու ընտրությունների վերջնական` քվեարկության փուլը: