Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացավ նոր ստեղծվող «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը:
Ռուսաստանաբնակ Արթուր Ոսկանյանը ամիսներ առաջ է հղացել ստեղծել «Ուրարտու» հայկական անունով ֆուտբոլային ակումբ` իր եւ համախոհների հետ իրենց առջեւ դնելով մի քանի գերխնդիրներ. նպաստել Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, մասնակցել օրեցօր հզորացող մեր ազգային հավաքականի հաղթանակների կերտմանը, ի դեմս «Ուրարտու» ՖԱ-ի, հզոր թիմ եւ ֆուտբոլային նոր մշակույթ ձեւավորել, Ռուսաստանում, ԱՊՀ-ում եւ այլ երկրներում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների եւ Հայաստանի ֆուտբոլի միջեւ յուրօրինակ կամուրջ դառնալը:
Շնորհանդեսին խոսվեց ակումբի հայկական անվան ընտրության, արդեն մի քանի ամիս Մոսկվայում ծավալված աշխատանքների եւ ակումբի հեռանկարների մասին: Իսկ մոտակա հեռանկարը Հայաստանի առաջնությանը մասնակցելն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև