Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացավ «Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից» գրքի շնորհանդեսը

Հունվար 14,2013 18:58

«Գրքում պատմվում է, թե ինչպես են նշել Ամանորը մեր նախնիները հեթանոս ժամանակաշրջանում: Ձմեռ պապի փոխարեն մեր ավանդական Կաղանդ պապն է, ով ունեցել է 12 խլվլիկներ, նրանք իրենց բնույթով դրական կերպարներ էին»,-այսօր «Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից» հեքիաթի գրքի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց հեքիաթի հեղինակ Աստղիկ Սիմոնյանը:

Նրա պնդմամբ, որպեսզի հեքիաթը լինի ժամանակակից, օգտագործել են Հայկ Նահապետի կերպարը.«Հեթանոս ժամանակաշրջանի նյութերը շատ աղքատիկ էին, ինձ տրամադրվել են 12 խլվլիկների անունները, նրանց ֆունկցիաները, մի փոքր տեղեկություն էլ Կաղանդ պապի մասին. հեքիաթը գրվել է 0-ից: Հեքիաթը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ուղեկից 12 խլվլիկների եւ նրանց կենսական ուժ տվող արալեզների մասին է: Գլխավոր հերոսուհին փոքրիկ աղջնակ է, ում հույսի եւ հավատի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցված պսպղուն քարը դառնում է միջոց, որ Կաղանդ պապը վերադառնա Հայաստան` իր հետ բերելով 7 խորհուրդ կծիկները»:

Հեղինակի համոզմամբ Կաղանդ պապը հայկական Ամանորի խորհուրդները կրող եւ տարածող անձի կերպար է: Գիրքը հայերեն վերատպվել, ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն թարգմանվել եւ տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրի եւ «Ձմեռային փառատոն Հայաստան»-ի շրջանակում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031