Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի շարունակ Խոսրովի արգելոցը կլինի Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում

Հունվար 14,2013 18:00

Մինչեւ 2013թ. տարեվերջ ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ կանցկացնի Բնապահապանական տեսչությունում եւ Խոսրովի արգելոցում: Այս մասին  հունվարի 11-ին  ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած խարհրդակցության ժամանակ տեղեկացրել է ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Ըստ Իշխան Զաքարյանի մոնիթորինգն իրականացնող հանձնախումբը կազմված է: ՎՊ նախագահն առաջարկել է հանձնախմբում ընդգրկել նաեւ բնապահպանության ոլորտի ներկայացուցիչների:

Մոնիթորինգը շարունակվելու է մինչեւ տարեվերջ: Որպես օրինակ` Վերահսկիչ պալատի նախագահը նշել է Խոսրովի արգելոցի ուսումնասիրությունը` բացառելու արգելոցում ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն, տնտեսական եւ բնակելի օբյեկտների շինարարություն եւ շահագործում, որսորդություն, ձկնորսություն, կենդանիների ապրելու պայմանների խախտում եւ այլն:

ՎՊ վերահսկողությունն իրականացվում է հետեւյալ ուղղություններով` մթնոլորտային օդի պահպանություն, ջրային ռեսուրսների օգտագործում եւ պահպանություն, հողերի պահպանության, ընդերքի օգտագործում եւ պահպանություն, կենդանական եւ բուսական աշխարհի օգտագործում եւ պահպանություն, վտանգավոր նյութեր եւ արտադրության ու սպառման թափոններ, բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ: Սրանք են լինելու բնապահպանական վերահսկողության թիրախները»,- այս մասին մասնավորապես նշված է Վերահսկիչ պալատնի պաշտոնական կայքում:

ԷկոԼուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031