Հունվարի 12-ին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Նոյեմբերյանի տարածաշրջան: Նա Նոյեմբերյան քաղաքի «Եռանկյունի» սրճարանում հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության անդամների, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված այդ կուսակցության անդամների հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը գիշերել է Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղում՝ Ստեփան Սաֆարյանի տանը, հաջորդ օրը եղել Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Այդ մասին «Առավոտի» թղթակցին հայտնեց հանդիպման մասնակիցներից մեկը:
Րաֆֆի Հովհաննիսյանը մշտապես կողմ է հրապարականությանը, սակայն նրա այցը ոչ մի լրատվամիջոց չի լուսաբանել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ