Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնաբացարկի դիմած նախագահի թեկնածուն $ 32 .000 է ժողովրդից հավաքել, որ ընտրություններին մասնակցի

Հունվար 14,2013 17:29

Ինքնաբացարկի դիմած նախկին կոմունիստ եւ իրեն սոցիալիստ համարող նախագահի թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը, ինչպես ինքն է ասում,  ընտրապայքարից հեռանում է պատվով ու հաղթանակով:

«Այս պետությունում պայքարել Հանրապետական կուսակցության դեմ՝ պրակտիչեսկի հնարավոր չէ: ՀՀԿ-ն , իրենց կուսակցության ղեկավարը գաղափարապես կրել են պարտություն: Հիմա մեր գաղափարապես հաղթանակը ընտրություններից հետո ցույց կտանք ու կապացուցենք, որ ամեն ինչ գումարով, փողով չէ »,-Aravot.am-ին ասաց պարոն Ահարոնյանը:

Ըստ նրա, ինքնաբացարկի է գնացել՝ անհավասար ընտրություններին չմասնակցելու համար:

Նրանից հետաքրքրվեցինք՝ իսկ  ժողովուրդը  ընտրագրավի համար իր բացած հաշվեհամարում գումար փոխանցե՞ց: Հիշեցնենք, նա ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ հատուկ հաշվեհամար է բացելու, որ 8 միլիոն դրամ ընտրական գրավը հավաքագրելու գործում ժողովուրդը մասնակցի:

«Գումարները փոխանցվել են: Մենք պադաչյոտ ենք մեր ժողովրդի, փոխանցողների, որովհետեւ խնդրել ենք՝ անուն- ազգանուններով լինի, որ հետագայում իմանանք ՝ ովքեր են փոխանցել: 32.000 դոլարի չափով  գումար ունենք, մեր բյուջեի վրա է նստած: Մեր վերստուգիչ հանձնաժողովը նայում է,  քննում է, ու այդ ամբողջ գործունեությունը  պետք է ծավալենք ու պատրաստվենք հաջորդ ընտրություններին՝ տեղական ինքնակառավարման, Ազգային ժողովի… գործընթացը սկսվեց»:

Մեր հարցին, թե առաջադրվելուց առաջ հաշվի չէ՞ր առել, որ ՀՀԿ-ն չի արձագանքի իր առաջարկին, նա պատասխանեց՝  համոզված էր, որ  ՀՀԿ-ն կուզենա հաղթել, բայց հիմա ՀՀԿ-ն, ըստ նրա,  հաղթում է միայն գումարով, «Հետաքրքիր կլիներ, որ հաջորդ ընտրություններին լսեինք, որ քվեարկողն էլ պետք է գրավ մուծի,  որ կարողանա մասնակցել ընտրություններին, օրինակ՝ ընտրողի մասնակցության համար՝ 100.000 դրամ»:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, իսկ ՀՀԿ-ի հետ հեշտ կլինի՞ պայքարել հաջորդ ընտրություններին. «ՀՀԿ-ն հաջորդ ընտրություններին չի կարող լինել, չի մասնակցելու ընդհանրապես: Համոզված եմ՝ ՀՀԿ-ի իշխանությունը մի երկու տարվա ընթացքում արդեն կսահմանափակվի… կապրենք, կտեսնենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031