ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հունվարի 14-ին՝ Ցեղակրոնի օրը, ամփոփեց ավանդական դարձած «Գ. Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը» թեմայով մրցույթի արդյունքները և պարգևատրեց մասնակիցներին։
Մրցույթին մասնակցել և թեմայի շուրջ իրենց հոդվածները ներկայացրել էին երկու տասնյակից ավելի ուսանող-երիտասարդներ։ Թեպետ այս տարի առաջին և երկրորդ տեղերի հավակնող մրցանակակիրներ չկային, այնուամենայնիվ, եղան երեք երրորդ տեղի մրցանակակիրներ՝ Մեսրոպ Գրիգորյան, Ալեքսան Պետրոսյան, Էդգար Էլբակյան, ովքեր արժանացան դրամական պարգևների (յուրաքանչյուրին՝ 60000-ական դրամ) և պատվոգրերի։ Մյուս բոլոր մասնակիցներին հանձնվեցին խրախուսական պարգևներ՝ Գ. Նժդեհի մասին ֆիլմ, գրքեր և շնորհակալագրեր:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն