Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«30 տոկոսն էլ չի ստորագրի». Հակասություններ Պետրոս Մակեյանի ղեկավարած կուսակցությունում

Հունվար 14,2013 16:35

Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում հունվարի 19-ին նշանակված քաղխորհրդի նիստն անցկացվել է  ժամանակից շուտ, իսկ քաղխորհրդի որոշ անդամներ՝ այդ թվում կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը, այդ մասին տեղյակ չեն եղել: Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պնդում է, որ քաղխորհրդի անդամները տեղեկացվել են աշխատակազմի կողմից:

Epress.am-ի հետ զրույցում Մակեյանն ասել է, որ Հայ Ազգային Կոնգրեսում քաղաքական ճգնաժամ է ստեղծվել և իրենք քաղխորհրդում որոշում են կայացրել իրավիճակից դուրս գալու մասին, ինչը ենթադրում է Կոնգրեսում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումների փնտրտուք:

«Միգուցե [մեր առաջարկը] ռացիոնալ ճանապարհ չի, բայց, այնուամենայնիվ, քայլ է, որ մենք ուզում ենք Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների հետ քննարկել», – նշել է Պետրոս Մակեյանը:

Epress.am-ի հետ զրույցում Ղուկաս Մեհրաբյանն ասել է, որ ինքը զարմացած է տեղի ունեցածից:

«Ես զարմացած եմ այդ բարձրացված հարցից, որովհետև մեր քաղխորհրդի օրակարգում երբեք նման հարցեր չեն շրջանառվել: Ե՞րբ են այդ հարցերը մտել քաղխորհուրդ, արդյոք ի՞նքն է գրել, ես համոզված չեմ, որ դա Պետրոս Մակեյանի գրվածն է: Ես անմիջապես իր հետ չեմ խոսել և ինձ էլ է հետաքրքիր, թե այդ ինչպես է պատահել, որ ես կուսակցության փոխնախագահն եմ, քաղխորհրդի անդամ եմ՝ ես օրակարգում քննարկված ոչ մի հարցից տեղյակ չեմ և ոչ միայն ես, այլև շատերը:

Ես մինչև իր հետ չխոսեմ, ավելի կոնկրետ կարծիք չեմ կարող հայտնել:  Ես տեղյակ չեմ, որ նման օրակարգով քաղխորհուրդ է եղել, իբր ծրագրեր է գրել, իբրև թե բարեփախումներ է առաջարկել»,- ասել է Մեհրաբյանը:

Նա նաև նշել է, որ վերոնշյալ նիստին 5-6 հոգի չեն մասակցել, որոնք կուսակցության կարևոր դեմքերից և կուսակցության հիմնադիրներից են:

Ղուկաս Մեհրաբյանը նաև հավաստիացրել է, որ, իր կարծիքով, այդ փաստաթղթղի տակ քաղխորհրդի անդամների 30 տոկոսն էլ չի ստորագրի:

Epress.am-ը Պետրոս Մակեյանից հարցրել, թե ինչու է փոխվել նիստի օրը և արդյոք բոլորը տեղեկացվել են օրվա փոփոխության մասին: Կուսակցության նախագահն ասել է, որ իրենց քաղխորհդրի կազմը 19 մարդ է, մասնակցել են 12-ը:

«19-ից երեքը տարբեր պատճառներով այս երկու տարվա ընթացքում դուրս են դրել իրենք քաղաքական գործընթացներից, 16-ից 12-ը մասնակցել են, չորսը, իրոք, չեն մասանկցել տարբեր պատճառներով: Աշխատակազմը տեղեկացրել է նրանց, և

բոլորը տեղյակ են եղել և բոլորի չգալու պատճառները հայտնի են»,- ասել է Մակեյանը: Մեր այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ քաղխորհրդի անդամներից ոմանք պնդում են, թե իրենք մամուլից են իմացել, որ կուսակցությունը քաղխորհրդի նիստ է արել, Մակեյանն ասել է.

«Ո՞վ կարող է  նման բան ասած լինել, որ տեղյակ չեն եղել նիստից, հնարավոր չի: Նախնական 19-ին է նշանակված եղել քաղխորհրդի նիստը, բայց, հաշվի առնելով իրավիճակի քաղաքական զարգացումները, մենք նիստը առաջ ենք գցել, որը աշխատակազմը մեկ օր առաջ բոլորի իրազեկել է»,- ասել է Մակեյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031