Հունվարի 14-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բագրատունյաց և Եղբայրության փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ ու թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` դիմել է փախուստի:
Վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն