Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ եվրասիական տնտեսության միջոցով կինտեգրվենք Եվրամիությանը (տեսանյութ)

Հունվար 14,2013 15:40

Ինտեգրվել Եվրամիությանը, թե Եվրասիական միությանը: Այսօր «Սլաք» ակումբում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն

այս հարցին այսպես է պատասխանում. « Մեզ համար շատ կարեւոր է տնտեսական շահավետությունից դիտարկել մեր ինտեգրացիան»: Ուստի, պարոն Սաֆարյանը

համոզված է, որ ճիշտը եվրասիական տնտեսությունն է: Միության նախագահի կարծիքով, հենց նրա միջոցով էլ ապագայում կինտեգրվենք Եվրամիությանը.

«Ռուսաստանում միջին աշխատավարձը 900 $ է, Հայաստանում` $300: Մենք երեք անգամ պակաս ենք վճարում աշխատավարձը, Եվրոպայում 5 անգամ ավելի  բարձր աշխատավարձ են վճարում, քան` Ռուսաստանը: Ուրեմն մենք պետք է կարողանանք մեր տնտեսությունն ինչ- որ մի աստիճանի բարձրացնել, որպեսզի մենք եվրաինտեգրման մասին մտածենք: Առաջնահերթ է ինտեգրվենք եվրասիական տնտեսությանը, որպեսզի բարձրացնենք մեր տնտեսությունը: Ռուսաստանի տնտեսության հետ ունենք ընդհանրություններ»:

Ըստ Վազգեն Սաֆարյանի, Ռուսաստանը ինքը նույնպես ցանկություն ունի Եվրամիությանն ինտեգրվելու. «97 թվականին Ռուսաստանը Եվրոպայի հետ կնքել է համաձայնագիր, ապրանքների, ծառայությունների, կապիտալի, մարդկային ուժի ազատ տեղափոխման վերաբերյալ»:

Հարցին, թե որոշ վերլուծաբաններ պնդում են, որ եվրասիական տնտեսությանն ինտեգրվելը քաղաքական նկրտումներ ունի, պարոն Սաֆարյանը պատասխանեց.

«Ցանկացած քաղաքականություն տնտեսության ածանցյալն է, ունես հզոր տնտեսություն՝ կարող ես վարել հզոր քաղաքականություն: Ինչ վերաբերում է եվրասիական տնտեսության հետ համագործակցությանը, սա առաջին հերթին տնտեսական ինտեգրացիա է: Բնականաբար, նա կենթադրի նաեւ քաղաքական համակարգված գործողություններ, այսօր եվրաինտեգրման մեջ բոլոր երկրներն էլ անկախ են, բայց նրանք իրենց արտաքին քաղաքականությունը հարմարեցնում են եւ համակարգված արտաքին քաղաքականություն են վարում, բայց ես այսօր կարեւորում եմ սոցիալական բարդությունները, որը կա մեր հասարակության մեջ` արտագաղթ, գործազրկություն, ցածր աշխատավարձեր, թոշակներ եւ այդ ամենը զարգացնելու համար պետք է մենք կարողանանք այնպիսի տնտեսական միջավայրում հայտնվել, որպեսզի մեր ապրանքների վաճառքի մեծ շուկա ունենանք, հումք ձեռք բերելու հնարավորություն ունենանք:

Ռուսաստանը ունի հզոր էներգակիրներ, որից կարող է օգտվել մեր տնտեսությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031