Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանցիները համարձակ են 400 հոգով հայի տան վրա հարձակվելուց եւ քնած մարդուն կացնահարելուց»

Հունվար 14,2013 15:32

«Հենարան» ակումբում այսօր Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն իր դիտարկումները ներկայացրեց 1990թ հունվարին Բաքվում հայերի ջարդի եւ դրա միջազգային ճանաչման խնդրի շուրջ:

«Կատարվածից կարելի է դաս քաղել, որ միայն ազատ եւ հզոր Հայաստանն  է հայի ապահով կյանքի եւ անվտանգության երաշխիքը: Ադրբեջանցի թուրքերը եւ Արցախի հայերը չեն կարող մեկ պետության սահմաններում խաղաղ ապրել: Ադրբեջանցի թուրքերը համաձակ են միայն այն ժամանակ, երբ 400 հոգով հարձակվում են հայի տան վրա կամ կացնահարում քնած մարդուն»,-ասաց Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով. «Ադրբեջանահայերը, որպես ջարդերի ականատեսներ եւ վերապրածներ, առաջնահերթ պետք է պահանջատիրություն ցուցաբերեն եւ աշխարհին ներկայացնեն ճշմարտությունը Բաքվի ջարդերի եւ դրանց նախորդած՝ 1988թ-ի Սումգայիթյան կոտորածների մասին: Մենք պարտավորություն ունենք անմեղ հայ նահատակների հիշատակի առջեւ, որովհետեւ նրանք սպանվեցին միայն հայ լինելու պատճառով: Իսկ ողջ հայ ժողովրդի առջեւ խնդիր պետք է դնենք՝ թույլ չտալ կատարված հանցանքի կրկնություն ՝ հանուն Հայաստանի եւ Արցախի բնակչության անվտանգության»:

Խնդրին լուծում տալու համար ադրբեջանագետն առաջարկում է ակտիվ հանդիպումներ կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԶԼՄ-ների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: «Անհրաժեշտություն կա այցելել հայկական գաղթօջախներ եւ համապատասխան քարոզչական աշխատանք տանել, բացի այդ՝ բարձրացնել ՀՀ ԱԺ-ում ադրբեջանահայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ օրինագծի վերստին շրջանառության մեջ դնելու հարցը»,-հավելեց Այվազյանը:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031