Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը իր քարոզարշավի ժամանակ գյուղացիների ձեռքը չի սեղմելու, քանի որ այս հարցում, նրա խոսքով, կան առաջատարներ. «Կան մասնագետներ, որոնք փորձ ունեն, չի կարելի ուրիշի զբաղմունքը կրկնել, եւ այդ թեկնածուն որոշել է այս անգամ նույնիսկ տներ այցելել, այնպես որ՝ ես այդ գործը կթողնեմ իրեն»:
Սեդրակյանը նշեց, որ ինքը քարոզարշավի ընթացքում իր թիմակիցների հետ կայցելի մարզեր, համայնքներ, սակայն զանգվածային հանրահավաքներ չեն լինի, հիմնականում, քարոզարշավը կառուցվելու է ԶԼՄ-ների օգնությամբ. «Հաշվի առնելով ազգաբնակչության սակավ թիվը, եւ այն, որ գյուղերը դատարկված են, մնացել են միայն կանայք, անչափահասներն ու ծերերը, հետեւաբար այդ մարդկանց փետրվարին, ցրտին տանից դուրս հանել ու ինչ- որ բաներ բացատրելը սխալ է: Կլինեն հարցազրույցներ, գովազդային վճարովի եւ անվճար հաղորդումներ, 15-20 րոպեանոց ֆիլմեր եւ այլն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ