Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարուհի Փոստանջյանի մազերը պիտի պռճոկած լինեի». սպանված զինծառայողի հարազատ (Տեսանյութ)

Հունվար 14,2013 14:53

Այսօր Մատաղիս զորամասում սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հարազատները «Հայելի» ակումբում վստահեցնում էին, որ այն 3 տղաները, որոնց համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել, իրականում իրենք մեղավոր են: Ռոմանի մայրը՝ Գոհարը պատմում էր՝ «Եթե մարդը սպանության չի մասնակցել, եթե մարդը ոչինչ չգիտի, ինչքան էլ ուզում է խոշտանգեն, ինչքան էլ ուզում է բռնի ուժով գրելով, ուզում է 10 հատ փաստաբան բերեն, մարդը բառ առ բառ ամեն ինչը չի կարող այն ձեւի բացատրել, ոնց բացատրել է Ռազմիկ Սարգսյանը: Ասում է՝ կռվի ժամանակ ակցենտից ջոկեցի՝  բոյովը գյուղացի էր, կարճը՝ քաղաքացի էր: Ես կռվի ժամանակ իմացա, որ բոյովը կարճին ասում էր՝ Հովսեփ, փախի, կարճը բոյովին ասում էր՝ Ռոմա՛ն, դու փախի»:

Մեր դիտարկմանը, որ Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը, արդարացնելով Ռազմիկ Սարգսյանին, ասում էր, որ նա նույնիսկ չգիտի, որ իր տղան բոյով է, նրան ցուցմունք տալիս ներկայացնում էր կոլոտ՝ Ռոմանի մայրը պատասխանեց. «Իրենց որդին փաստացի բոյով չի եղել իմ որդուց: Կան չափսերը»:

Ռոմանի հորաքույր՝ Հայկուհի Եղիազարյանի խոսքերով՝ «Եթե Ռազմիկ Սարգսյանը, նրա ծնողը հայտարարում են, որ խոշտանգել են Ռազմիկին, նա կեղծ ցուցմունք է տվել, ախր վերջապես բոլորիս հետաքրքրում է, թելի կծիկը քանդվում է, ո՞վ է ուրեմն մարդասպանը, ո՞վ է հանձնարարել կեղծ ցուցմունք տալ: Հետաքննություն անցկացրեք քննիչ Հակոբյանից, մյուսներից: Ինչո՞ւ են բաց թողել Ռազմիկ Սարգսյանին: Թող դատախազը հարցնի՝ ո՞վ է խոշտանգել Ռազմիկին: Զարուհի Փոստանջյանը սեթեւեթանքով քայլում է դատապարտյալի հետ: Այդ նույն Զարուհի Փոստանջյանը , ես ափսոսում եմ, որ պիտի մազերը պռճոկած լինեի: Նրանք էլ են ծնող, որդի ունեն, մենք էլ ենք ծնող, որդի ենք դաստիարակել, ուղարկել ենք բանակ: Ի՞նչ տարբերություն իր համար: Իրոք, նա մեծ թիկունք ունի: Նրա հետեւում շատ շատերն են կանգնած՝ Րաֆֆի Հովհաննիսյանից բռնած՝ մյուսներից վերջացրած: Հատ-հատ չեմ կարող ասել: Եվրոդատարանների ճամփաները նա գիտեր: Նա ծնողներին տարավ այնտեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031