Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյանը տեսել է Սերժ Սարգսյանի՝ ՀՀՇ մտնելու համար գրված դիմումը

Հունվար 14,2013 14:39

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, խոսելով արտաքին քաղաքականությունից, ասաց, որ այս շաբաթ նախատեսված է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան ու իրեն հետաքրքրում է մեկ հարց. «Ի՞նչ լուրջ, շտապ, կարեւոր հարցեր են ծագել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որ նրանց վարչապետը որոշել է այս օրերին այցելել Հայաստան: Նախ՝ Վրաստանի ներսում դեռեւս վերջնականապես ձեւավորված չէ իշխանությունը, այնտեղ դեռ քաղաքական խմորումներ են տեղի ունենում: Բացի այդ՝ Սերժիկ Սարգսյանը նախագահի թեկնածու է, հունվարի 21-ից էլ սկսելու է պաշտոնական քարոզարշավը, այդ դեպքում հարգարժան նախկին նախագահը ի՞նչ կարգավիճակով է հյուրեր ընդունելու, որպես նախագա՞հ, թե՞ թեկնածու: Քաղաքական, բարոյական նկատառումներով, այս այցելությունը ես դիտարկում եմ որպես ՀՀ ներքին կյանքին միջամտելու փորձ», ասաց Սեդրակյանը՝ Վրաստանի վարչապետին կոչ անելով զերծ մնալ Հայաստան կատարելիք այցից, քանի որ, ըստ նրա՝ այսօր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հրատապ լուծման խնդիրներ չկան, իսկ այդ այցը կարող է իրականացվել մարտին, ապրիլին:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ է Սեդրակյանը սկսել նախագահ Սերժ Սարգսյանին «Սերժիկով» դիմել, մի քանի օր առաջ այդպես չէր անում, Սեդրակյանը պատասխանեց. «Նրա անձնագրում այդպես էլ գրված է, ես վիրավորական բան չեմ ասել: Եթե Սերգեյ լիներ՝ այդպես կասեի: Խոսքի ընթացքում կարող է այդ «իկ»-ը ասեմ, կամ՝ չասեմ, դա էական չէ: Ես նրա անձնագիրը չեմ տեսել, բայց երբ դիմում էր գրում ՀՀՇ կուսակցություն մտնելու համար, դա եւ ընդհանրապես՝ ես շատ բան եմ տեսել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031