Որ դայվինգը հրաշալի մարզաձեւ է եւ մատչելի ութ տարեկանից բարձր բոլոր մարդկանց համար, անգամ ֆիզիկական լուրջ շեղումներ ունեցողների, ապացուցել է ֆրանսիացի Ֆիլիպ Կրուազոնը, որի բոլոր վերջույթները հոսանքահարվելու պատճառով անդամահատել են դեռ 1994 թվականին:
Կրուազոնը դարձել է այդպիսի հաշմանդամություն ունեցող առաջին մարդն աշխարհում, որին հաջողվել է այդքան խորը սուզվել: Նա ռեկորդը սահմանել է Բրյուսելի` աշխարհի ամենախորը լողավազանում, որտեղ մարզվում են հատուկ ջոկատայինները: Դրա համար նրա ոտքերի պրոթեզներին հատուկ լողակներ են ամրացվել, իսկ սուզման ժամանակ անվտանգության նկատառումներով նրան ուղեկցել են պրոֆեսիոնալ դայվինգիստները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ