Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Էրոյանց. Հոդվածները, ըստ որի՝ Վահագն Չախալյանը մեղավոր էր ճանաչվել, մտնում էին համաներման չափանիշների մեջ

Հունվար 14,2013 14:07

Այսօր «Արմատ» ակումբում վրացագետ Ալիկ Էրոյանցն անդրադարձավ Բիձինա Իվանիշվիլու Հայաստան այցի, Փաշազադեի Արցախ այցելության հետ կապված նրա հայտարարության, ինչպես նաեւ Ադրբեջանում բնիկ ժողովուրդների ցույցերին:

Էրոյանցի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստան սպասվելիք այցը ճանաչողական բնույթ կկրի. «Ներկայիս իշխանությունները փորձում են հարաբերություններն ավելի բարելավել Հայաստանի հետ, ինչը վնասում է վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Բայց քանի որ Իվանիշվիլին փորձառու քաղաքական գործիչ չէ, ապա իր համար հեշտ է անել որեւէ հայտարարություն, ու կրկին հետ կանգնել դրանից»:

Էրոյանցն անդրադառնալով նաեւ Վահագն Չախալյանի ազատ չարձակմանը՝ ասաց, որ երկու օր առաջ Վրաստանում խորհրդարանի խոսնակի կողմից ստորագրվել էր համաներման մասին օրենքը, որի համաձայն՝ երեք հազար բանտարկյալ ազատ է արձակվելու. «Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կարողացավ հաղթահարել նախագահի դրած վետոն: Իսկ այն հոդվածները, ըստ որի՝ Չախալյանը մեղավոր էր ճանաչվել, մտնում էին համաներման չափանիշների մեջ, սակայն Չախալյանի անունն այդ ցուցակներից դուրս մնաց: Այստեղ քաղաքական ենթատեքստ կա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031