Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ատամնաբույժները նախագահի նստավայրի մոտ ցույց արեցին (Տեսանյութ)

Հունվար 14,2013 14:00

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մի խումբ ատամնաբույժներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել: Բանն այն է, որ օրերս հարկայինից ծանուցում են ստացել, որ մինչեւ հունվարի 20-ը, ըստ օրենքի փոփոխության, մինչեւ 3 աթոռ ունեցող ստոմատոլոգիական կենտրոնները պետք է արդեն յուրաքանչյուր ատամնաբուժական աթոռի համար վճարեն 60-80000 դրամ, նայած թե ատամնաբուժարանը քաղաքի որ հատվածում է գտնվում :

Բացի այդ, ինչպես ատամնաբույժներն են «Առավոտի» հետ զրուցում վստահեցնում.«Մինչեւ փետրվարի 1-ը եւս հարկային վճարում պետք է անեն»:

Aravot.am-ի հետ զրուցում ատամնաբույժներից մեկը, որի կլինիկան գտնվում է ծայրամասում, ասաց. «Ծայրամասերի համար նախատեսել են յուրաքանչյուր աթոռի համար 60000 դրամ, ես փաստորեն 3 աթոռի համար պետք է վճարեմ 180000 դրամ՝ մինչեւ հունվարի 20-ը եւ այդքան էլ՝ մինչեւ փետրվարի 1-ը, դա էլ փետրվարի համար: Նախ տոներից հետո ատամնաբուժական կենտրոնները հաճախորդ գրեթե չեն ունենում, մենք ինչպե՞ս պետք է վճարենք իրենց սահմանած հարկերը, նախկինում վճարում էինք ելնելով շրջանառությունից: Փաստորեն նախագահը ստորագրելով այս օրենքը կամ այդ փաստաթուղթը, ըստ որի, մեր հարկերը բարձրանում են, ընդամենը ցանկանում է այս ոլորտն էլ մենաշնորհել, շատ շուտով ստոմատոլոգիական բազմաթիվ կենտրոններ կփակվեն եւ «Երեւան սիթի» խանութների նման ստոմատոլոգիական խոշոր ցանցեր կլինեն: Իհարկե որպեսզի կարողանանք հարկերի տակից դուրս գալ, մենք պետք է ծառայության գները բարձրացնենք, բայց էլի երաշխիք չկա, որ մենք կկարողանանք աշխատել»:

Ըստ այդ հարկային փոփոխության, ինչպես նշեցին ատամնաբույժները, 3-ից ավելի աթոռ ունեցող ատամնաբուժական կենտրոնները պետք է վճարեն յուրաքանչյուր աթոռի համար 45000 դրամ: Հենց սա էլ հիմք է տալիս փոքր կլինիկայի ղեկավարներին կասկածելու, որ այս ոլորտն էլ նախագահը տանում է դեպի մենաշնորհ:

Ակցիայի մասնակից 2-3 ատամնաբույժներին նախագահի աշխատակազմից ընդունեցին եւ մանրամասն լսելով նրանց դժգոհությունները՝ խոստացան առաջիկայում խնդիրը քննարկել եւ տեղեկացնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031