Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը շեշտել է, որ կրթական համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել

Հունվար 14,2013 13:12
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:  Նշելով որ սպասվում է լարված  աշխատանքային տարի՝  նախարարը շեշտել է անկախ նախորդ տարվա ձեռքբերումներից ու արդյունքներից հանրապետության ղեկավարության և հանրության սպասելիքներն ու պահանջները բոլոր նախարարություններից գնալով մեծանում են:

Նախարարն հանձնարարել է նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ հիմք ընդունելով կառավարության կողմից նախորդ շաբաթ հաստատված 2013 թվականի աշխատանքային տարվա ծրագիրն ու դրանցում ամրագրված կրթության ոլորտի գերակայությունները: Նախարարի հանձարարությամբ կրթության ոլորտի միջոցառումների համար կսահմանվի մեկամսյա պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնելու ժամանակացույց: Նախարար Ա. Աշոտյանն հանձնարարել է սեղմ ժամկետներում  հաստատման  ներկայացնել կրթական համակարգում կոռուպցիոն  երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր  ծրագիրը:

«Մենք պարտավոր ենք սահմանել աշխատանքային ավելի բարձր նշաձող: Հանրության, ինչպես նաև պետության ղեկավարության  սպասելիքները մեծ են: Հանրությունը մեզանից ավելի արագ և շոշափելի արդյունքներ է պահանջում, ավելին պատրաստ է նաև մասնակից լինել այդ գործընթացներին»,- նշել է նախարարը և որպես հիմնական պահանջ կարևորել բաց և  թափանցիկ աշխատաոճը: «Մենք պարտավոր ենք աշխատել հանրության համար մաքսիմալ հասանելի լինելու սկզբունքով: Ցանկացած հանրային ազդակ և դժգոհություն՝ կապված  բաց աշխատանքի հետ անպայման կստանա խիստ արձագանք իմ կողմից»,- նշել է նախարարը::
Առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված հանրապետությունում քաղաքական ակտիվ գործընթացների համատեքստում՝ նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել: Լինելու է խիստ վերահսկողություն նման դրսևորումները բացառելու համար, ինչպես նաև բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կարող են ստվեր նետել մեր երկրում բացառիկ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա:
ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031