Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծննդյան 30-ամյակին «նվեր»՝ տուգանք 500 հազար դրամի չափով

Հունվար 14,2013 12:57

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Զոյա Զաքինյան) 2013թ. հունվարի 11-ին Իջեւան քաղաքի բնակիչ Կամսար Աղասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը») դատապարտեց 500 հազար դրամ տուգանքի:

Դատարանն ապացուցված համարեց, որ Կ. Աղասարյանը 2012թ. սեպտեմբերի 25-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գանձաքարի անտառպետության թիվ 1 պահաբաժնից ապօրինի հատել է 4 հատ կաղնի եւ 1հատ բալենի տեսակի թաց կանգուն ծառեր,որի հետեւանքով պետությանը պատճառվել է 753 հազար դրամի նյութական վնաս:

Նյութական վնասի վերականգնման համար ՀՀ բնապահպանության նախարարությունը կարող է քաղաքացիական հայցով դիմել դատարան:

Ի դեպ, այդ օրը՝ հունվարի 11-ին լրացավ Կամսար Աղասարյանի 30-ամյակը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031