Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարացման դատավճիռները տարեցտարի ավելանում են

Հունվար 14,2013 12:07

2011թ. Հայաստանի դատարանների կողմից կայացվել է 4254 դատավճիռ՝ արդարացվել է 77 անձ, ինչն ընդհանուր դատավճիռների թվում կազմել է 1,8 տոկոս:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, 23-ը կամ 0,54 տոկոսը եղել են մասնակի, իսկ 54-ը կամ 1,3 տոկոսը՝ լրիվ արդարացման դատավճիռներ:

2010թ. կայացված 4437 դատավճիռներից 56 անձի նկատմամբ կայացվել են արդարացման դատավճիռներ, դրանք դատավճիռների ընդհանուր թվում կազմել են 1,3 տոկոս: Դրանցից 21-ը կամ 0,47 տոկոսը եղել են մասնակի, իսկ 35-ը կամ 0,8 տոկոսը լրիվ արդարացման դատավճիռներ:

Ըստ «Փաստինֆո»-ի ուսումնասիրությունների 2012թ. արդարացման դատավճիռները կազմել են մոտ 80: Այսինքն, այդքան գործով կայացվել են արդարացման դատավճիռներ, որոնց հիմքերին ու հետևանքներին «Փաստինֆո»-ն պարբերաբար կանդրադառնա:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031