Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տուժողը՝ դատախազն է, վկան՝ «Առավոտի» թղթակիցը

Հունվար 14,2013 11:34

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը ժ.15-ին դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ կսկսվի «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողության համար դատապարտված Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նա անցյալ տարվա հուլիսի 26-ի դատական նիստի ժամանակ ածելիով ինքնավնասել էր իրեն, ապա բարձախոսով փորձել հարվածել մեղադրանքը պաշտպանող դատախազ Սամվել Հարությունյանին: Այն կանխվել էր դատական կարգադրիչների եւ ոստիկանների օգնությամբ:

Հարուցվել էր քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Aravot.am-ը լուսաբանել եւ այդ օրը լուսանկարել էր կատարվածը: Այն տրամադրվել էր նախաքննության մարմնին:

Ի դեպ, շաբաթ օրը իմ բնակարան այցելած «Հայփոստի» աշխատակիցը ծանուցագիր հանձնեց, որպեսզի հունվարի 15-ին ներկայանամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, այս գործով որպես վկա: Հիշեցվել էի նաեւ, որ առանց հարգելի պատճառների չներկայանալու դեպքում, քրեական օրենսգրքի 153 հոդվածի համաձայն, կենթարկվեմ բերման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031