Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ կուսակցությունը Բագրատյանին չի սատարի

Հունվար 14,2013 11:21

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը երեկ քաղխորհրդի նիստում Կոնգրեսին ճգնաժամից դուրս բերելու աշխատանքային փաստաթուղթ է կազմել: Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Aravot.am-ին ասաց, որ քաղխորհրդի որոշմամբ այդ փաստաթուղթը մինչեւ Կոնգրեսում չքննարկեն՝ չեն հրապարակելու:

Կուսակցությունը բացի այդ փաստաթղթից որոշել է նաեւ առաջիկա ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին էլ պարոն Մակեյանը շատ չմանրամասնեց՝ բացատրելով, որ առաջիկա ժամերին հայտարարությամբ հանդես կգան:

«Հայտարարությունը իրավիճակի գնահատականն է: Այս պահի դրությամբ ընտրություններում իրավիճակի փոփոխության հնարավորության տեսական ելքն ենք մշակել»,- ասաց պարոն Մակեյանը:

Մեր հարցին՝ իրենց կուսակցությունը կսատարի՞ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, պարոն Մակեյանն ասաց. որ հարգում է ու նորմալ է վերաբերում նրա առաջադրմանը. «Հաշվի առնելով, որ «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Ազատություն» կուսակցությունները ՀԱԿ- ում համատեղ աշխատել ու աշխատում են, կուսակցության անդամներն ազատ են Բագրատյանին աջակցելու գործում, բայց դա չի ձեւակերպվել քաղաքական հայտարարությունում, որովհետեւ մեր կուսակցությունում գտնում են՝ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար պետք է ուժային կենտրոն ձեւավորել: Իհարկե հիմա բարդ է , բայց տեսական տարբերակ երեկվա քննարկման ժամանակ տեսնում էինք»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ երկու կուսակցություններ արդեն իսկ արել են հայտարարություններ, որոնք հակասում են որեւէ թեկնածուի չպաշտպանելու ՀԱԿ որոշմանը: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հայտարարել է, թե որոշել է 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններում պաշտպանել «ՀԱԿ անդամ-գործընկեր «Ազատություն» կուսակցության նախագահ Հ.Բագրատյանի թեկնածությունը»: Իսկ «Մարդու իրավունքներ-96» կուսակցության վարչությունը ողջունել է «Ազատություն» կուսակցության համագումարի որոշումը «ՀԱԿ քաղխորհրդի անդամ Հ.Բագրատյանին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031