Երեկ` ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձորում» ավտոմեքենա է խափանվել ձնակույտի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ «Shamshyan.com»– ի, այս պահին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական թիվ 5-րդ ջոկատի հերթապահ խումբը 1 մարտական հաշվարկով ժամանել են նշված վայր և հատուկ ճոպանի օգնությամբ ձնակույտից մոտ 2 կմ ավտոմեքենան դուրս բերեցին ձորից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան «ՎԱԶ 2106» մակնիշի 26 ՏՍ 428 համարանիշի է, որով իրենց ձառայությանն էին մեկնում ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները` թվով հինգ հոգի:
Երբ փրկարարնները մեքենան դուրս բերեցին ձորից, հավաքված քաղաքացիները կատակում էին` փրկարարները նաև դժվարանցանելի ճանապարհից դուրս են բերում ոստիկաններին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի