Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրները

Հունվար 14,2013 10:51

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «ՄԵՆՔ» երիտասարդ նորարարների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունվարի 11-13-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել էին «Հայտնիր քո կարծիքը» խորագրով սեմինարը՝ տարբեր մասնագիտացում ունեցող երիտասարդների համար։

Ծրագրի հիմնական նպատակն էր համախմբել երիտասարդ առաջնորդների, ՀԿ-ների, ուսանողական, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների և պարզապես ակտիվ երիտասարդների` նրանց շրջանում բարձրացնելով քաղաքացիական գիտակցության մակարդակը, նպաստելով նրանց հասարակական ակտիվությանը:

Դասախոսություններով հանդես եկան հայտնի փորձագետներ (Ռիչարդ Կիրակոսյան, Սամվել Մարտիրոսյան, Աստղիկ Ավետիսյան և այլն)։ Դասախոսությունների հիմնական թեմաներն էին՝ «Քաղաքացիական հասարակության դերը` պետության կայացման գործում՚, «ՀՀ արտաքին և ներքին մարտահրավերները՚, «ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները՚, «Տարածաշրջանային քաղաքականություն. Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան՚, «PR տեխնոլոգիաներ՚ և այլն։

«ՄԵՆՔ» երիտասարդ նորարարների կենտրոն» ՀԿ նախագահ Վահագն Խալաթյանը նշում է, որ իրենց նպատակը տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծմանը նոր մոտեցում ցուցաբերելն է։ «Հայտնիր քո կարծիքը» խորագրով սեմինարն այդ փորձերից մեկն է. այն հնարավորություն է տալիս բացահայտել երիտասարդների տեսակետը քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման գործընթացների վերաբերյալ։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այսօր կան տեղեկատվական, ցանցային բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ են տալիս ակտիվացնել քաղաքացիական հասարակությանը։ Հայաստանում նույնպես ցանցի միջոցով բազմաթիվ երիտասարդներ համախմբվում են, կարողանում են կոնկրետ խնդիրներ լուծել։ Այս համատեքստում կարևոր է իմանալ ինչպես արդյունավետ օգտագործել այդ տեխնոլոգիաները։

Սեմինարի մասնակից, վրաստանաբնակ Դավիթ Մզիկյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։ Համեմատելով Հայաստանի և Վրաստանի երիտասարդությանը՝ Դավիթը նշում է, որ մեր երկրում երիտասարդներն առավել ակտիվ են. ՙՀայաստանում բավականին շատ են հասարակական կազմակերպությունները, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում։ Ես, ապրելով Վրաստանում, կարող եմ ասել, որ հասարակական դաշտն այնտեղ պասիվ է, ինչը շատ վատ է։ Երիտասարդությունը հասարակության ամենաակտիվ հատվածն է, ում հետ պետք է մեծ հեռանկարներ կապել։ Վրաստանում ես դա չեմ տեսնում՚։ Դավիթ Մզիկյանը Վրաստանի հայ համայնքի անդամ է, գլխավորում է հասարակական կազմակերպություն և գործակցելով հայաստանյան հասարակական դաշտի հետ՝ համագործակցության արդյունքում ձեռք բերած հմտությունները մտադիր է հետագայում ներդնել Վրաստանի հայ համայնքում։ Նա նշում է, որ իրենց աշխատանքը վրացահայ համայնքում հիմնականում ուղղված է հայ երիտասարդության համախմբմանը և նրանց ձուլման գործընթացներից հեռու պահելուն։

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031