«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 14-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան, Խաղաղ Դոն, Ավանեսով փողոցների ու նրբանցքների, Էրեբունի հիվանդանոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ