Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության երկրորդ տուրում այսօր Սիրանուշ Անդրիասյան-Լուսինե Կարապետյան, Նաիրա Մովսիսյան-Եվգենյա Դոլուխանովա, Աննա Հայրապետյան- Արմինե Բաբայան, Հասմիկ Ղամբարյան-Դիանա Մնացականյան պարտիաներն ավարտվեցին ոչ-քի արդյունքով եւ միայն Նարինե Գասպարյանը առավելության հասավ Մարիանա Գասպարյանի նկատմամբ: Երկու տուրից հետո չորս հոգի՝ Նարինե Գասպարյանը, Լուսինե Կարապետյանը, Նաիրա Մովսիսյանը եւ Աննա Հայրապետյանը վաստակել են 1,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ