Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն այսօր կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնության երկրորդ տուրը: Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց Արման Փաշիկյանին, Ավետիք Գրիգորյանը՝ Հովիկ Հայրապետյանին, Զավեն Անդրիասյանը՝ Սամվել Տեր-Սահակյանին, Տիգրան Քոթանջյանը՝ Ռոբերտ Աղասարյանին, իսկ Հրանտ Մելքումյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիան խաղաղ ավարտ ունեցավ:
Երկու տուրից հետո տասը մասնակիցների մեջ երկուական հաղթանակ տոնել են գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Ավետիք Գրիգորյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ