Հոլանդիայի Վեյկ-ան Զեե քաղաքում ավարտվեց «Tata Steel 2013» շախմատային փառատոնի երկրորդ տուրը: Ուժեղագույնների խմբում կենտրոնականը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի երրորդ տեղն զբաղեցնող Լեւոն Արոնյանի եւ առաջատարի՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի դիմակայությունն էր , որում մրցակիցները բաժանեցին միավորը: «B» խմբում հանդես եկող մեր երկրորդ շախմատիստը՝ Սերգեյ Մովսիսյանը, Յան Թիմանի հետ պարտիայում նույնպես իր անվան դիմաց կես միավոր գրանցեց: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ «C» խմբի՝ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի եւ Օլեգ Ռոմանիշինի պարտիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ