Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ազատ են արձակվում մեծ թվով կալանավորներ

Հունվար 13,2013 19:40

Այսօր Վրաստանում մոտ 190 մարդ ազատվել է բանտերից։ Դա իրականացվել է վերջերս ընդունված ներման օրենքի շրջանակներում։

Ենթադրվում է, որ առաջիկա օրերին բանտերից կազատվի եւս մոտ 3 հազար կալանավոր։

Այսօր բանտերից ազատված բոլոր քաղաքացիները 2005-2011 թվականներին մասնակցել են ընդդիմության կազմակերպած միջոցառումներին, մի քանիսն էլ դատապարտվել են Ռուսաստանի օգտին լրտեսելու մկեղադրանքով։

Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո է սահմանել ներման օրենքի «քաղաքական բանտարկյալների» հատվածի նկատմամբ, սակայն հաջորդ օրը խորհրդարանը քվեարկությամբ վերահաստատել է օրենքը։

Հունվարի 11-ին սպառվել է նախագահի վետոյի ժամկետը, եւ հաջորդ օրը կալանավորներն ազատ են արձակվել։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031