Հայկական «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող օդանավում, որը Սիբիրից ուղղություն էր վերցրել դեպի Երեւան, մի կին ծննդաբերել է, ու որոշել երեխային տալ իր ծննունդն ընդունած ուղեկցորդուհու անունը։ Ուղեկցորդուհի Հասմիկ Ղեւոնդյանն ինքն է նկատել, որ 31-ամյա ուղեւորուհի Արմինա Բաբայանն անհանգիստ վիճակում է եւ անմիջապես ապահովել է երեխայի ծննունդն ընդունելու համար անհրաժեշտ պայամանները։ Նա ավելի ուշ տեղեկացրել է, որ ծննդաբերությունը կազմակերպելու աշխատանքներն իրականացվել են ամբողջ անձնակազմի կողմից։
Մինչեւ օդանավ նստելը մայրն ասել է, թե ինքն ունի միայն վեց եւ կես ամսվա հղիություն։
Ավիաընկերությունների մեծ մասը օդանավ նստելու իրավունք է տալիս մինչեւ 36 ամսվա հղիությամբ կանանց։
Արամ Վանեցյան
Կարդացեք նաև
«Ամերիկայի Ձայն»