Այսօր՝ հունվարի 13-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Մալաթիայի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացած երիտասարդին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտրոն: Պարզվել է, որ մահացածը Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է:
Ըստ «Shamshyan.com»– ի, նա Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: