«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին, որ հայտնի է ոչ միայն իր ֆուտբոլային վարպետությամբ, այլեւ անկանխատեսելի վարքագծով, քննադատության հերթական ալիքի թիրախ է դարձել: Նրան պարսավում են սեփական դստերը՝ Պիային, տեսնել չցանկանալու համար: Փոքրիկին Մարիոյի համար լույս աշխարհ է բերել մոդել Ռաֆաելա Ֆիկոն: Սակայն մինչ Ֆիկոն պատրաստվում էր ծննդաբերել, Բալոտելին իր համար մեկ այլ զբաղմունք էր գտել ի դեմս մեկ այլ մոդելի՝ Ռոբերտո Ֆաննիի: Երբ ֆուտբոլիստին առաջարկել են այցելել դստերը, պատասխանել է, թե ինքը երեխա չունի: Իսկ երբ տվել են Պիայի մոր անունը, հակադարձել է. «Ռաֆաելա Ֆիկոն ո՞վ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ