ՖԻԴԵ-ի կայքում հրապարակվել են այն անվանակարգերը, որոնցով որոշվելու են 2013 թվականի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 5-ը Տրոմսյոում (Նորվեգիա) կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի 128 մասնակիցներին: Սակայն հայտնի են կոնկրետ անուններ, որոնք այդ իրավունքն արդեն ունեն 2012 թվականի արդյունքներով: Նրանց մեջ են նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ