Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության մեկնարկային տուրում ընդամենը մեկ խաղաղ արդյունք գրանցվեց. ոչ-ոքիի համաձայնեցին միջազգային վարպետներ Նարինե Գասպարյանն ու Սիրանուշ Անդրիասյանը:
Երբ մրցավարները ժամացույցները գործի դրեցին, Սիրանուշը դահլիճում չէր: Կանոնակարգի համաձայն նման դեպքերում մրցավարները սպասում են 15 րոպե եւ եթե մասնակիցը չի ներկայանում, նրան պարտություն է գրանցվում: Անհանգստացած էր նաեւ Սիրանուշի ամուսնու՝ Միխայիլի, մորաքրոջ աղջիկը՝ Խարկովից Հայաստանի առաջնությանը մասնակցելու նպատակով ժամանած Եվգենյա Դոլուխանովան: Ինչեւէ, Սիրանուշը եկավ մոտ 10 րոպե ուշացումով եւ ամեն բան ընկավ հունի մեջ:
Մյուս պարտիաներում կողմերից մեկը հաղթական միավոր վաստակեց. Մարիաննա Գասպարյան-Հասմիկ Ղամբարյան՝ 1-0, Դիանա Մնացականյան-Աննա Հայրապետյան՝ 0-1, Արմինե Բաբայան-Նաիրա Մովսիսյան՝ 0-1, Եվգենյա Դոլուխանովա-Լուսինե Կարապետյան՝ 0-1:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ