Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 68-րդ առաջնությունները, որոնց մասնակցում են 10-ական շախմատիստներ: Տղամարդկանց առաջնությունում գրանցվեցին այսպիսի արդյունքներ:
Ռոբերտ Աղասարյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2
Ռոբերտ Հովհաննիսյան-Ավետիք Գրիգորյան՝ 0-1
Տիգրան Քոթանջյան-Արման Փաշիկյան՝ 0-1
Տիգրան Լ. Պետրոսյան-Հրանտ Մելքումյան՝ 1-0
Հովիկ Հայրապետյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1/2:
Առաջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցում է նաեւ արցախցի միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը:
Վաղը՝ 2-րդ տուրում զույգեր կազմելու են Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը, Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Աղասարյանը եւ Տիգրան Քոթանջյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ