«Ֆորմուլա 1» դասում հանդես եկող «Ֆորս Ինդիա» թիմի սեփականատեր, հնդիկ միլիարդատեր Վիջայ Մալլյան իրեն պատկանող «Kingfisher» ավիաընկերության ֆինանսական բարդությունների պատճառով լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Ավիաընկերության թռիչքները դադարեցված են արդեն մի քանի ամիս: Իսկ հարկային մարմիններն առգրավել են նրա անձնական ինքնաթիռը: Խոսքը Airbus A319 AGJ-ի մասին է: Ավելի վաղ հայտարարվել էր, թե ավիաընկերության պարտքերը մոտենում են $ 2 միլիարդին:Սակայն Մալլյան չի վհատվում եւ վստահ է, որ կվերակենդանացնի ավիափոխադրող ընկերությունը եւ մեկ տարվա ընթացքում ինքնաթիռների թվաքանակը կհասցնի 57-ի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ